«Արևմուտքի սցենարները չեն փոխվում, իսկ վերջին տարիներին դերասանները նույնն են». Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արևմուտքի սցենարները չեն փոխվում, իսկ վերջին տարիներին դերասանները նույնն են։ Արցախը հանձնելուց առաջ և ընթացքում Մակրոնը դարձել էր հայակենտրոն գործիչ։ Հայերենով գրառումներ էր անում, Փաշինյանին պաչիկ-մաչիկ էր անում։ Նպատակը մեկն էր՝ իր շահերը զիջող Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե իբր ամեն ինչ կարգին է։ Ասում էին՝ ֆշտլիդ չդնես, հլա տես՝ քո երկրի վարչապետը ինչ մարդկանց հետ է տալիս-առնում, Մակրոնի հետ պաչիկով բարև ունի։
Հայաստանում արդեն «խոսացող գլուխները» այս ամենը բացատրում էին նառոդին՝ թե բա Արցախի կողմ մի նայեք, դուք նայեք, թե ինչ ընդունելություն ունեք Արևմուտքում։
Հիմա նույն բանը քրդերի հետ են անում։ Տասնհինգ տարի Սիրիայում Արևմուտքի պլանների համար օգտագործված քրդերին հանձնեցին թուրքական իշխանություններին։ Բայց որպեսզի քրդերի տրամադրությունը չընկնի, Մազլում Աբդիին հրավիրել էին Մյունխեն ու, ձեռի հետ, Մակրոնի հետ պաչացրեցին։ Հիմա նույն թեզերն են քրդերի գլխին լցնում՝ թե բա ոչինչ, որ ձեզ խուրդել են, դուք նայեք՝ ձեր Աբդիին ով է պաչում։
Սիրիայի քրդերի շուրջ վերջին շաբաթներին տեղի ունեցողի առաջին իսկ օրից, երբ մի քանի հայտարարություն տեսա, ընկերներիս ասացի, որ սա 44-օրյա պատերազմ է քրդերի համար։ Տասնհինգ տարի արյուն թափած ժողովրդին համոզում են համաձայնել նրան, ինչին չէին կարող համաձայնել։ Պատերազմով են համաձայնեցնում, որ Աբդիին վարի չտան։ Մարդը դեռ պետք է գալու»:

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանին (լուսանկար)
7800:36
Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել
176Երեկ, 21:25
«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
121Երեկ, 19:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
138Երեկ, 16:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
138Երեկ, 16:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
133Երեկ, 15:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
160Երեկ, 10:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
151Երեկ, 09:42