Արամ Սարգսյանը՝ կաթողիկոսի աջը համբուրելու ու Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
![]() 198 Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ., 12:00 Հունվարին համացանցում քննարկումների թեմա էր դարձել, երբ Արամ Սարգսյանը հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, մոտեցել էր Գարեգին Երկրորդին ու խոնարհվելով՝ համբուրել նրա աջը: Սա այն դեպքում, երբ դրանից մոտ երկու ամիս առաջ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի էր մասնակցել: «Շանթ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վեհափառի աջը համբուրելուց հետո լարվել են իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, Սարգսյանն ասել է. «Ընդհանրապես լարվածություն չկա. նորմալ, սովորական կապ է: Փաշինյանի հետ 2-3 կապ եմ ունեցել ու այն եղել է նորմալ՝ զրույցներով, կարծիքների, տեսակետների փոխանակմամբ: Որևէ նման խնդիր չկա ու չի կարող լինել: Ինչ վերաբերում է Վեհափառի աջը համբուրելուն, անկեղծ կասեմ. ինձ ՀՀ հիմն էլ դուր չի գալիս՝ ո՛չ բառերը, ո՛չ երաժշտությունը, բայց երբ այն հնչում է, ես ոտքի եմ կանգնում, զգաստանում եմ: Կան բաներ, որ վերաբերվում են ՀՀ ինստիտուտներին, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ես փորձել եմ հարգանքով վերաբերվել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»: Նրա խոսքով՝ եթե որևէ հոգևորական ավտոմեքենայի տակ մարդ է գցում, պետք է դատվի բոլորի պես, եթե կոչ է անում ռազմական հեղաշրջման, պետք է դատվի, բայց եթե որևէ հոգևորական կուսակրոնության ուխտը չի պահում, դա ՀՀ ՔՕ-ով չի դատապարտվում ու պետությունը չի կարող միջամտել. խնդիրը պետք է լուծեն հոգևորականները՝ ներքին խոհանոցում: «Խնդրի լուծման առումով ՀԱՍԵ-ն բաժանվել է երկու մասին՝ մի մասը միավորվել է վարչապետի շուրջ, համարում է, որ եկեղեցու վերնախավը խախտել է երդումն ու ինչ-ինչ տեղերում նաև քրեական հանցագործութուններ է անում: Մյուս մասը համախմբվել է Վեհափառի շուրջ՝ չեն մկրտում ՔՊ-ականների երեխաներին»,- ասել է Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով խնդրի լուծման իր տարբերակը. «Վեհափառի թիվ մեկ պարտականությունը ՀԱՍԵ-ն ամբողջական ու հաշտ պահելն է ու ինքն իր հրաժարականով կարող է այդ խնդիրը լուծել»: |

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան
14603:06
«Ընդդիմությունն էլ պետք է ունենա գյուղացու հետ խոսացող մարդիկ»․ Մհեր Մկրտչյան
14802:06
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
134Երեկ, 23:48
«Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի զարգացումները»․ ՀՀ ԱԳՆ
130Երեկ, 23:36
«Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ
101Երեկ, 23:30
«ՀԱԿ-ը և նրա ներկայացուցիչները ընտրություններին կմասնակցեն բացառապես սեփական ցուցակով»․ Լևոն Զուրաբյան
175Երեկ, 23:12
«ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել». ՊՆ (տեսանյութ)
150Երեկ, 23:06
Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
113Երեկ, 22:30
