«Երբ խոսքը կորցնում է արժեքը, սկսում է փլուզվել հարաբերությունների համակարգը». Հակոբ Բադալյան
![]() 195 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 00:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Նայենք երևույթին մեկ այլ տեսանկյունից՝ Հայաստանում քաղաքակրթական-բարոյական ճգնաժամի կամ դեմոնտաժի, որ տեղի է ունենում միտումնավոր, ծրագրված, թե ակամա՝ իներցիայով: Ի՞նչն է քրեական աշխարհի հարաբերությունների առանցքը, այսպես ասած՝ ցեմենտը: Սա պատկերացնելու համար, իհարկե, պետք չէ լինել այդ աշխարհի ներկայացուցիչ: Բավական է ունենալ որոշակի ինֆորմացվածություն, քանի որ կան այդ աշխարհի վերաբերյալ բավականին հարուստ վավերագրեր՝ տարբեր հեղինակների կատարմամբ: Եվ այդ բոլորում մենք կարող ենք նկատել այյդ առանցքայինը՝ խոսքի արժեքը: Խոսքի արժեքն է ապահովում քրեական աշխարհի հարաբերությունների կայունությունն ու կառավարելիությունը, կանխատեսելիությունը: Երբ խոսքը կորցնում է արժեքը, սկսում է փլուզվել հարաբերությունների համակարգը: Բայց, սա չի վերաբերում լոկ քրեական աշխարհին: Այստեղ պարզապես այդ ամենը ունեն առավել ֆետիշացված դրսեւորում: Ի վերջո, խոսքի արժեքը քաղաքակրթական ունիվերսալ հիմք է: Պարզապես հանրային տարբեր միջավայրերում այլ է դրա ձեւակերպումն ու կոմունիկացումը: Օրինակ, քաղաքացիական հարաբերություններում դա օրենքն ու իրավունքն է, տնտեսության մեջ՝ ձեռքսեղմումը, երբ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ «պայմանավորվածությունը թանկ է փողից»: Հիմա, դեպի ուր եմ տանում: Երբ մենք խոսում ենք Հայաստանում քրեածին իրավիճակի այս՝ այսպես ասած ամենաթողությունից, դրա համար կառավարման համակարգերի այսպես կոչված պատկան գերատեսչությունների պատասխանատվությունից, պետք է նաեւ արձանագրենք խնդրի քաղաքակրթական-բարոյական երեսը, որը կարեւորագույնն է: Եվ այստեղ դիտարկենք, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում՝ պետական քաղաքականության ու կոնցեպտի մակարդակով, այսինքն՝ բարձրագույն մակարդակով: Տեղի է ունենում խոսքի արժեքի տոտալ ոչնչացում, խոսք հասկացության բարոյական բաղադրիչի ապամոնտաժում: Դուք կարծում եք միայն «լեզուն ոսկոր չունի» սկզբունքով քաղաքական պոպուլի՞զմ է, երբ մարդը կարող է երկու-երեք տարվա, կամ շաբաթների, կամ ամիսների կտրվածքով ասել իրարից արմատապես տարբեր բաներ: Ո՞րն է այսօր Հայաստանում կառավարող «էլիտային» բնորոշող երեւույթը: Խոսքի արժեքի բացարձակ բացակայությունը, երբ մարդիկ, որոնք «Աղդամը իրենց հայրենիք» էին հայտարարում, այսօր ահաբեկվում են սեփական շուրթերից դուրս եկող Արցախ բառից: Եվ այսպես ոչ միայն Արցախի օրինակով, այլ նույն սոցիալ-տնտեսական թեմաներով արված հայտարարությունները, որոնք արմատապես տարբեր են 2018-ից առաջ եւ դրանից մի քանի տարի անց արդեն: Երբ բարձրագույն մակարդակով տեղի է ունենում խոսքի արժեքի ցինիկ ու անամոթ ոտնահարում, այդ երեւույթը սկսում է արյան նման հյուսել հանրային օրգանիզմի բոլոր երակներով, ավելի շուտ՝ հոսեր ջրի նման, արյան փոխարեն: Իսկ արյունը սկսում է հոսել «դուրս»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ցեղասպանության թանգարանի և տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր. «Հրապարակ»
10709:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10608:24
«Ամբաստանյալը մահացած է եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ, բայց դա պարզվել է 4 ամիս հետո». Սամսոն Գրիգորյան
21703:06
«Այդքան մարդու գլուխը ուտելուց հետո պեռաշկի, կուկուռուզ ու սուջուխ ուտելը միկրո չափի փոքր ցինիզմ է». Ռուբեն Մխիթարյան
22901:06
ԱՄՆ-ի երեք B-52 Stratofortress ռմբակոծիչ ժամանել է Մեծ Բրիտանիայի ավիաբազա
50200:18
Թրամփը զանգահարել է Պուտինին
444Երեկ, 23:48
«Իշխանությունները կրկին «կենդանացրել» են հին տեղեկատվական «ծամոնը»». Արման Աբովյան
227Երեկ, 23:48
Իսրայելը հայտարարել է Իրանի վրա հարվածների զանգվածային ալիքի ավարտի մասին
588Երեկ, 23:36
