Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արմատական լիբերալներին շնորհավորելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին»․ Գարիկ Քեռյան

«Արմատական լիբերալներին շնորհավորելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին»․ Գարիկ Քեռյան
91
Այսօր, 02:06

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունգարական ընտրությունների արդյունքների առաջին միջազգային քաղաքական արձագանքները: Մոսկվայում Պեսկովը հայտարարեց, որ չեն պատրաստվում շնորհավորել նորընտիր վարչապետին, բայց շարունակելու են միջպետական հարաբերությունները: Հավանաբար հակառուսական հռետորաբանությունը, որ երևում էր նորաթուխ վարչապետի նախընտրական շրջանում, իր բացասական հետևանքներն ունենալու է հունգարացիների քսակի վրա: Նավթամուղն ու գազամուղը պարզ է, որ չեն գործի, էժան ռուսական էներգակիրներ չեն լինի, ինչի համար, որ պայքարում էր Օրբանը: Վաշինգթոնում շատ սառն են ընդունել լուրը: Սա հարված էր նաև Վենսի և հանրապետական վարչախմբի հեղինակությանը: Ցավակցում եմ ԵՄ ժողովրդին, նոր վարչապետը հայտարարեց, որ վերացնելու է Ուկրաինային տրվող 90 մլրդ դոլարի արգելքը: Գոտիները պետք է ձգեն: Եվրաբյուրոկրատները, հատկապես Ուրսուլան ցնծության մեջ են և ողջունում են ժողովրդավարության հաղթանակը: Սա նշանակում է, որ ԵՄ քաղաքական ուղեգիծը ավելի խորն է տարանջատվելու ԱՄՆ-ից, քանի դեռ Վաշինգթոնում իշխում է Թրամփը: Մեկ այլ կանխատեսում: Օրբանի պարտությունից շատ ոգևորություն է ապրում Զելենսկին: Կարելի է ենթադրել, որ, որ ռուս-ուկրաինական ճակատը կարող է ակտիվանալ: Այս հանգամանքը և իրանական ճգնաժամի խորացումը առժամանակ դեռ պասիվ են պահելու Կրեմլին հետխորհրդային տարածքում: Միաժամանակ բացառված չեն 90 մլրդ-ի հետ կապված տարաձայնությունները Մակրոնի, Մերցի, Մելոնիի և Սթարմերի միջև, որովհետև նրանք իրանական դեպքերից հետո շատ մտահոգված են էներգակիրների թանկացմամբ, հասկանալի է, որ ուկրաինական բեռը արդեն ծանր է նստում: Մակրոնն արդեն շեշտադրում է Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտության մասին: Այնպես, որ արմատական լիբերալներին շնորհավորելուց առաջ պետք է մտածել նաև յուրաքանչյուր երկրի ներքաղաքական իրադարձությունների միջազգային հետևանքների մասին: Սա այն է, ինչ որ անվանում են ներքին և արտաքին քաղաքական գործընթացների միահյուսում համաշխարհային ասպարեզում: Գրել եմ մեր հայ «կարկառուն հունգարագետների» համար, որոնք տևական ժամանակ է, որ օրբանացավով են տառապում»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան