Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Վախի մթնոլորտ են ուզում սփռել․ սա իրենց խեղճության դրսևորումն է»․ Էդգար Ղազարյան

«Վախի մթնոլորտ են ուզում սփռել․ սա իրենց խեղճության դրսևորումն է»․ Էդգար Ղազարյան
134
Երեկ, 22:24

«Հանարահավաքը տեսել, ընկել է հիստերիայի մեջ։ Գոհար Ղումաշյանը ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, անմեղ մարդ է և պետք է լինի ազատության մեջ, նրա նկատմամբ ցանկացած խափանման միջոց կիրառելն ապօրինի է»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

Նա նաև հիշեցրեց, որ այսօր հարցաքննության է հրավիրվել նաև մեր Վերժինե Ստեփանյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն, և ընդգծեց․ «Սա իրենց խեղճության դրսևորումն է, վախի մթնորոլտ են ուզում սփռել։ Իրենք վախեցած են, մեզ են ուզում վախեցնել, թույլիկնե՛ր»։

«Վախի մթնորոլտ են ուզում սփռել․ սա իրենց խեղճության դրսևորումն է»․Էդգար Ղազարյան