Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան

«Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է». Ռոզեթ Ուստակարայան
109
Այսօր, 00:18

Օպերային երգչուհի Ռոզեթ Ուստակարայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսական երեխա...
Մեկ ամսական երեխա, որի համար մայրիկի սիրտն է ամբողջ աշխարհը։
Երբ կարդում ենք, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ «եթե մորը տարել են, երեխային էլ տարեք», սարսափում եմ։
Սա այլևս քաղաքականություն չէ, սա մարդկայինի կորուստ է։
Մայր լինելը չի կարող դառնալ պատժելի։
Երեխան չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի մաս։
Այսօր խոսքը մի կնոջ մասին է, բայց իրականում մեր բոլորի մասին է։
Եթե սա ընդունելի դարձավ, վաղը արդեն սահման չի լինելու։
Ինչպե՞ս կարելի է այսքան անզգա լինել, ես զայրացած եմ ու չեմ կարող լռել»: