«Ոչ «Ռեդ Ինվեսթ»-ը, ոչ էլ «Սապֆիր»-ը բարեխիղճ չեն, այստեղից բնակարան չգնեք». Նարեկ Մարտիրոսյան

Լրագրող Նարեկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ սկսվում են կառուցապատողների շահերը
2024թ. սեպտեմբերին «Ռեդ ինվեսթ գրուպի» միջնորդությամբ բնակարան գնեցինք Նոր Հաճնում կառուցվող Sapphire Multifunctional Complex համալիրից։ Մեզ վստահեցրել էին, որ բնակարանը վերանորոգման կհանձնվի 2025թ. դեկտեմբերին։
Վաճառքի մասնագետը բազմիցս հավաստիացրել ա, որ իրենք ոչ միայն վաճառքի բացառիկ իրավունք ունեն, այլև հետևում են շինընթացքին։ Շեշտել եմ, որ ժամկետները սկզբունքային են ապագայի պլանների համար, բայց ինձ վստահեցրել են՝ «ամեն ինչ ժամանակին կլինի»։ Մի անգամ մտահոգություն հայտնեցի, որ լիքը նորակառույցներ տարիներով ուշացնում են կառուցումը, վաճառքի մասնագետն ասաց՝ «որովհետև գլխներին նորմալ մարդ չկա կանգնած»:
Եկավ 2025-ի վերջը, ասում եմ՝ բա ի՞նչ կա տան պահով, նոր էդ ժամանակ ասում են՝ 6 ամսով հետաձգվում ա։ Այսինքն, եթե ես չհարցնեի, իրանք սկի տեղյակ էլ չէին պահի էլի, իբր տենց շատ նորմալ ա ամեն ինչ:
Պարզվում ա՝ 2025-ի վերջ + 6 ամիսը իրանց հաշվարկներով 2026-ի օգոստոս ա ընկնում. չգիտեմ՝ որ մոլորակի օրացույցից են օգտվում։
Հիմա էս ամենի հետ մեկտեղ մեր սիրելի «Սապֆիր»-ն սկսում ա «Սապֆիր 2»-ի նախավաճառքը։ Փոխանակ էդ ռեսուրսը դնեն էս մի շենքը սարքեն, տան, ուրիշ շենք են սկսում սարքել։
Աշխատանքի տեմպից ակնհայտ ա, որ օգոստոսին էլ բնակարանը չեն հանձնելու։ Էս գրածս ընդամենը նպատակ ունի բոլորին ասելու, որ ոչ «Ռեդ Ինվեսթ»-ը, ոչ էլ «Սապֆիր»-ը բարեխիղճ չեն ու իմ խորհուրդն ա ձեզ, որ էստեղից բնակարան չգնեք։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54