«Ընտրությունների մասնակից ուժերը նշմարվում են, ՔՊ-ում տվայտվում են»․ Սևակ Հակոբյան
96
Այսօր, 10:42
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ում պարտության հո՞տ են առել․ «Կարճ ասած» Որքան ընտրությունները մոտենում են, մասնակից ուժերը նշմարվում են, բոլորը լարվում են, ՔՊ-ում տվայտվում են։ Այսօր տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում խոշորացում, բևեռներ են ձևավորվում։ Ամիսներ առաջ իշխանությունը հանգիստ, սովորական, անգամ արտաքուստ անտարբեր էր ձևանում, իսկ հիմա խիստ նյարդային են։ Ինչու։ Երևի մտածում էին, որ էլի ընդդիմությունը հազար թևով կմասնակցի ընտրություններին, կփոշիացնի, բայց տեսնում է, որ հակառակ գործընթաց է գնում, երևի իրենք էլ իրենց հարցումներն ունեն ու տեսնում են, որ իշխանության վարկանիշը մաշել է ու բնականաբար՝ իրարով են անցել։ Մի քանի օր է՝ Փաշինյանը, թիմակիցները գրառումներ են անում, վիդեոներ են նկարում, հարցազրույց են տալիս ու երևում է, որ տեղները չեն գտնում։ Էն ինքնավստահությունից բան չի մնացել։ Նրանք, որ հայտարարում էին, թե՝ Քոչարյանի քաղաքական գործոնը մեր երկրում այլևս չկա, ՔՊ-ն մի 60 տոկոս աչքերը փակ կհավաքի և այլն, հիմա ասում են՝ ահա, ուզում են Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը խորհրդարանում միավորվեն, Գյումրի 2 անեն։ Վտանգավոր է։ Ո՞ւմ համար է վտանգավոր․ ՔՊ-ի։ Իրականում չգիտեմ՝ այդ անհանգստությունը միայն ՔՊ-ի՞նն է, թե՞ նրանց, ովքեր դրսից աջակցություն են հայտնել այս ռեժիմին, ներառյալ՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Չէ՞ որ այդ երկրները, ՔՊ-ականներին հավասար շահագրգռված են, որ ՔՊ-ն, ամեն գնով, մնա Հայաստանում իշխանության։ Ըստ երևույթին, խոստացածներ կան, ստանալիքներ ունեն, քպական իշխանության հաջորդ 5 տարում։ ՔՊ-ն փորձում է վարկաբեկել ընտրություններին մասնակից երեք ուժի՝ անվանելով ռուսամետ, ռուսական շահերով առաջնորդվող։ Նախ դժվար թե ՔՊ-ն ինչ-որ մեկին ուզենա վարկաբեկել ու դա ստացվի, դրա համար պետք է ունենալ գոնե նվազագույն վստահության պաշար, որը մաշել եք։ Լավ, դա էլ մի կողմ դնեմ, փորձեմ ձեր ասածները հասկանալ տրամաբանության ու իրողության մեջ, այլ ոչ՝ մանիպուլյացիաների։ Եկեք հասկանանք՝ այդ ուժերը իրո՞ք ռուսամետ են և որքա՞ն․ ի՞նչ են արել, որ այդպիսին պետք է համարվեն։ Իմ հիշելով, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է առաջ տանում ռուսական շահը, ո՛չ Սամվել Կարապետյանը, Ծառուկյանին դեռ չեմ լսել, անկեղծ։ Կլսեմ, բայց որ հետաքրքիր բան եղած լիներ, հաստատ կիմանայի։ Նրանք, ինչպես բոլորը, խոսում են Ռուսաստանի դերի մասին՝ մեր տարածաշրջանում, հնարավորությունների մասին, այդ հնարավորություններից օգտվելու մասին ու խոսում են այնքան, որքան՝ ուշադրություն - ՔՊ-ն։ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ռուսներին սեր խոստովանելու համար, անձամբ գնալ ու էդ սերը Պուտինին փոխանցելու համար, սրանց պաշտոնյան օրերս Մոսկվայում էնքան էր գովում ռուսներին, որ ՌԴ ռուս քաղաքացիները այդքան չեն գովում։ Բայց այս իշխանությունը օգտագործում է նախընտրական տեխնոլոգիա՝ ներկայացնելու արտաքին ու ներքին թշնամիներ՝ ընտրություններից առաջ իր շուրջ զանգված համախմբելու համար»։