Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
![]() 169 Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ., 11:36 Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։ Որոշման համաձայն՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։ Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կիրականացվի առավելապես ինքնաշխատ և առցանց եղանակով։ |

ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից՝ Թրամփին հետ չհանդիպելու նպատակով
8922:38
«Գագիկ Ծառուկյանի նշած վարկային միավորների թվաքանակը փաստարկված է». Միքայել Մելքումյան
8422:06
Բաքվից արձագանքել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը
21621:53
«Մեկ է՝ ծուռ են տշելու». Դերենիկ Մալխասյան
11321:42
«Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում հենապատը փլուզվել և վտանգ է ստեղծել քաղաքացիների համար». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
14521:24
«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
15620:54
«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան
17720:48
«Իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ, պարզվում է, չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
16720:36
