«Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ»․ Լիլյա Սիրականյան
![]() 89 Այսօր, 12:12 «Ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում»,- այս մասին Կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլև տեղի ներդրողների և ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա: Այսպիսով՝ նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման, նույնանման բարենպաստ վերաբերմունք: Սա նշանակում է՝ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը ՀՀ-ում առկա է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- ընդգծեց Սիրականյանը։ |

«Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»․ հարց ՄԻՊ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
2013:18
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ (տեսանյութ)
5112:36
«Մարդիկ կմտածեն, որ իրենց քվեարկությունն անիմաստ էր, պետք է բացատրել». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
6812:24
«Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի»․ Արմեն Պետրոսյան
5312:18
«Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ»․ Լիլյա Սիրականյան
8212:12
«Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
6612:00
«Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել»․ Շոյգու
15011:45
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8611:06
