«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործաքի». Հակոբ Բադալյան
![]() 99 Այսօր, 14:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մերձավոր Արեւելքի եւ Ծոցի շրջանում ԱՄՄՆ ներկայումս կենտրոնացրած ուժերը առավելագույն են 2003 թվականի իրաքյան արշավից հետո: Ավելին, ըստ որոշ գնահատականների, ներկայումս կենտրոնացած է ավելի մեծ թվով զինուժ, քան այն ժամանակ: Այս ամենը շատ թանկ է թե ֆինանսական, թե իմիջային առումով: Հետեւաբար տպավորություն է, որ անգամ Իրանի հետ որեւէ համաձայնության դեպքում, ամերիկյան հսկայական կոնտինգենտը պետք է ինչ որ հարցում, ինչ որ մասով դրվի գործի, որպեսզի Թրամպը՝ որը այդ հսկա նավատորմը ուղարկել է այնտեղ, չհայտնվի հիմար վիճակում: Իհարկե մյուս կողմից նա կարող է հայտարարել, եթե հաջողվի Իրանի հետ գալ դիվանագիտական համաձայնության, որ հենց այդ հսկա նավատորմի միջոցով կարողացավ Իրանին բերել համաձայնության դաշտ, այլապես Թեհրանը հրաժարվում էր բանակցել: Թրամպը կասի, ո՞վ է նրան բան ասելու: Իսկ Թեհրանն էլ գուցե առանձնապես չի հակաճառի: Ի վերջո իրանյան կողմի համար ներկայումս գլխավորը թեժացում թույլ չտալն է, իսկ Թրամպի պարծենալը՝ հոգ չէ: Ինչպես 12-օրյա պատերազմի վերջում, երբ Թրամպը հայտարարեց, որ ամերիկյան հարվածով ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը: Արեւմտյան ու իսրայելական մի շարք շրջանակներ պնդում էին հակառակը, ակնկալիքով, որ պատերազմը շարունակվի: Սակայն Իրանն էլ իր հերթին սկսեց հայտարարել, թե ծրագիրը ոչնչացված է: Կրկնեմ, Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամպի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործաքի: Բայց, այդուհանդերձ, դժվար պատկերացնելի է ռեգիոնում ամերիկյան զինուժի մեծ կուտակման հենց այնպես՝ հավաքվել տուն գնալով պարպվելը: Մյուս կողմից իհարկե, Իրանի հարցը դեռ ամբողջ Մերձավոր Արեւելքի վերաֆորմատավորման հարցը չէ, այլ դրա մի կարեւոր, բայց ընդամենը մասը: Այնպես որ Թրամպին ռեգիոնում դեռ կարող է պետք գալ զինուժը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործաքի». Հակոբ Բադալյան
8814:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
12712:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
14711:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
15310:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
20209:52
«Եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ո՞ւմ է պետք այդպիսի պետությունը»․ Արմեն Աշոտյան
15203:06
«Բանակցվում է խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև ՀՀ ընտրությունները»․ Վարդան Բալյան
179Երեկ, 23:48
«734 ստորագրություն են զոռով կպցրել՝ Վեհափառի հեռացման համար»․ Սյուզի Բադոյան
155Երեկ, 23:30
