«Ինձ հետ կապ են հաստատել բեռնատարների վարորդները. ի՞նչ են մտածում պատկան մարմինները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ինձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս֊վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։
Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։
Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։
Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։
Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»:

«Սոված ծերերը համացանցում սնունդ են խնդրում, սոցիալական հարցերի նախարարության անվանը բարեկեցություն են ավելացնում»․ Ոսկան Սարգսյան
2513:30
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
5413:06
«Ի՞նչ էին մի խումբ զինծառայողներ ժամը 21:00-ի սահմաններում անում զորամասից դուրս»․ Ռուբեն Մխիթարյան
6412:42
«Իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ»․ Ոսկան Սարգսյան
7311:42
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում»․ Գարեգին Երկրորդ
6611:00
«Մինչև ե՞րբ ենք խոսելու արդեն տեղի ունեցած ողբերգության մասին»․ Մհեր Կարագոզյան
7810:24
«Հետևողական պայքարն ի վերջո իր արդյունքը տալիս է»․ Ավետիք Չալաբյան
8010:12
«Հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է ԶՈՒ-ում ողբերգական դեպքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում»․ Տիգրան Աբրահամյան
7110:06