«Հայոց դարավոր եկեղեցու հաստաբուն կաղնին իր տեղում է, իսկ անարմատ փուշն օդում սավառնում է». Տիգրան Դավուդյան
![]() 230 Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ., 11:00 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն ինչ սկսեց այս չարաբաստիկ օրվանից՝ 22 մայիսի 2025 թ.։ Փաշազադեն ի թիվս այլ հարցերի խոսեց նաև «Էրիվանում շարիաթի ղազիաթ» հիմնելու և «Հայկական եկեղեցու մեծ սպառնալիքի» մասին։ Ադրբեջանի իշխանությունները գիտեին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 26֊28 մայիսի 2025 թ. Բեռնում մասնակցելու է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանում» միջազգային համաժողովին։ Կաթողիկոսը այդտեղ ելույթ ունեցավ 27 մայիսին և խոսեց արցախահայության ոտնահարված իրավունքների մասին։ Դա Բաքվի և Երևանի համար տհաճ անակնկալ էր։ Լուրը հասավ Երևան՝ դիվանբաշուն և յուր տիկնոջը։ Նրանք 29֊ը մայիսին համազարկ հնչեցրեցին ընդդեմ Կաթողիկոսության. առաջինը հիշեց հայոց եկեղեցիների «չուլանացումը», իսկ երկրորդն ասաց «Մանկապիղծներ Շվեյցարիա գնացել ենք ի՞նչ անեք»։ Հունիսի 18֊ին ձերբակալեցին, ապա կալանեցին Հայոց եկեղեցու ջերմեռանդ պաշտպան, բարերար Սամվել Կարապետյանին։ Ավելի ուշ սկսեցին ձերբակալել մի խումբ հայ հոգևորականների և Գարեգին Երկրորդ Վեհափառի գերդաստանի անդամներին։ Չուլանացումից անցան կաթողիկոսի «զավակ» ունենալուն, հետո քեռակին դոմփելուն, հետո Էջմիածնի հրապարակում հոգևոր հավաք անելուն, հետո «ԿԳԲ-ական» եղբորը, հետո «այլ երկրի գեներալից հրահանգ ստանալուն», հետո քաղաքական բնույթի հավաքներին մասնակցելուն, հետո այլընտրանքային Կաթողիկոս փնտրելուն, հետո Եպիկոպոսաց ժողովի գումարմանը խանգարելուն, հետո «գողություններին», հետո թե Կաթողիկոսի հրաժարականին ժամեր են մնացել, վերջում էլ թե «Մենք Կաթողիկոս չունենք»։ Իսկ ո՞րն է իրական վերջը. Հայոց դարավոր եկեղեցու հաստաբուն կաղնին իր տեղում է, իսկ անարմատ փուշն օդում սավառնում է»: Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Իմ կերպարն ասոցացրել են իշխող ուժի հետ․ խախտվել են իմ իրավունքները»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
7414:06
«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան
9713:48
«Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել». Արա Զոհրաբյան
8713:36
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
16213:24
«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյան
10813:18
«Սոնա Մնացականյանի վրաերթը միակ դեպքը չէ․ 2021-ին ևս վթար է եղել»․ Մարիամ Կանայան (տեսանյութ)
7313:00
Բերման են ենթարկել Կանդազին
16412:54
«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից»․ Արմեն Աշոտյան
9312:48
