«Կրիմինալը երկրում չի զգում որևէ իրավապահ համակարգի վերահսկողության շունչ»․ Հակոբ Բադալյան
![]() 174 Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ., 09:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սեւանում դաննակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է: Ինչքան սովորական է դարձել Հայաստանում այս ամենը: Դե, Աջափնյակի «քրեական ճակատամարտի» ֆոնին՝ դանաակահարությունները արդեն «չնչին» միջադեպեր են: Առանց հեգնանքի՝ Հայաստանում գործնականում ամենաթողություն է: Ընդ որում, շեշտեմ, այդ ամենաթողությունը գալիս է առաջին հերթին բարոյական-արժեքային համակարգում ամենաթողությունից, ինչի մասին ես գրել էի Աջափնյակից հետո, որի հղումը վերստին տեղադրում եմ այս գրառման վերնամասում: Բարոյական ու արժեքային մակարդակով ամենաթողությունը, «ամեն ինչ կարելիի» սկզբունքը գալիս է պետական իշխանությունից, իջնելով արդեն մինչեւ հանրային հյուսվածքներ: Դրան ավելանում է նաեւ այն բախտորոշ հանգամանքը, որ երկրում չկա կառավարման զսպող համակարգ: Այդ համակարգը զսպում է միայն ու միայն քաղաքական իշխանության հանդեպ մրցակցային երեւույթները: Մնացյալ ամեն ինչ կարելի է: Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ», որեւէ կարգուկանոնի, կրիմինոգեն իրադրության վերահսկողության շունչ, չի զգում երկրում գոյություն ունեցող ոստիկանական կոդեքս բառի թե բարոյական, թե մասնագիտական կոմպետենտության իմաստով: Սա չի նշանակում, որ համակարգում չկան այդպիսիք: Կան, ընդ որում քիչ չեն: Բայց նրանք շատ վաղուց արդեն համակարգի բնորոշիչ չեն, նրանք համակարգում նույնիսկ «մարգինալության» հասցված երեւույթ են: Այս լրջագույն խնդիրները պետք է դառնան նախընտրական խոսակցության, հանրության հետ երկխոսության կարեւոր բաղադրիչ, որպեսզի մարդիկ հասկանան՝ խաղաղություն ասվածը չի կարող լինել միայն արտաքին երեւույթ, ցանկացած երկրի պարագայում: Խաղաղությունը համալիր է, այն պետք է ունենա արտաքին ու ներքին շերտերի հավասարակշռություն: Իսկ ներքին կառուցվածքում կրիմինոգեն իրավիճակը հիմնարարներից մեկն է: Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված, երբ երկրներում՝ որոնք ավարտում են այսպես ասած արտաքին պատերազմը, անկախ ելքից, լրձագույն խնդիր է դառնում արդեն ներքին կրիմինոգեն իրավիճակը եւ մինչ այն չի ստանում արդյունավետ լուծում, երկիրը չի մտնում խաղաղության լիարժեք ռեժիմ եւ հոգեբանական դաշտ: Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին խաղաղության հարցը լուծված է եւ մնում է ներքինը: Ոչ: Եվ այդ թեմայով ես պարբերաբար խոսում եմ ու հայտնում կարծիքս: Բայց, հարցը այն է, որ պետք է հանրության հետ քաղաքական երկխոսությունը չկենտրոնանա միայն խաղաղության արտաքին ասպեկտի վրա, այլ ներքին այս կրիմինոգեն վիճակն էլ պետք է դառնա խորը քննարկումների առարկա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իմ կերպարն ասոցացրել են իշխող ուժի հետ․ խախտվել են իմ իրավունքները»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
7414:06
«Խնդրում եմ՝ մնալ թեմայի շրջանակներում»․ Աննա Հակոբյան
9713:48
«Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել». Արա Զոհրաբյան
8713:36
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
16213:24
«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյան
10813:18
«Սոնա Մնացականյանի վրաերթը միակ դեպքը չէ․ 2021-ին ևս վթար է եղել»․ Մարիամ Կանայան (տեսանյութ)
7313:00
Բերման են ենթարկել Կանդազին
16412:54
«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից»․ Արմեն Աշոտյան
9312:48
