«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան
![]() 90 Այսօր, 14:24 «Մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված դեպքով, և երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող մեկնաբանվել որպես կոռուպցիա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների ստացած պարգևավճարներին: Հարցին՝ խնդրահարույց չէ՞ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ բաժիններինը՝ բավական ցածր, այստեղ էլ կոռուպցիա չկա՞, Նահապետյանը պատասխանել է. «Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ: Այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես, որպես իրավաբան, չեմ տեսնում»: Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ևս պարգևավճարներ եղել են. «Առաջիկայում մեր ներկայացրած հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել ենք: Կհայտարարագրեմ, կտեսնեք ամեն ինչ»: |

«Հայ-իրանական զորավարժություններ հնարավոր է ապագայում ևս տեղի ունենան»․ Շիրղոլամի (տեսանյութ)
6515:00
«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան (տեսանյութ)
9014:24
«ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 4-ը»․ #Bloomberg
14514:19
«Անհանգստություններ ունե՞ք ընդդիմության համախմբումից»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
11513:54
«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)
10313:36
«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային»․ ՌԴ ԱՀԾ
13013:27
«Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին». Մարգարիտ Եսայան
9613:06
«Թրամփը փորձում է ժամանակ շահել»․ Սուրեն Սարգսյան
11612:54
