«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան

«Այս նախագիծը հենց այնպես չի հղավել»,- ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ու քննարկվող «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցին, որտեղ նշվում է, որ հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական և վանական համալիրները, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները հնարավոր է ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել ՀՀ կառավարության համաձայնության դեպքում:
«Ես սա դիտարկում եմ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ. որովհետև խոշոր հաշվով մենք չունենք որևէ նախադեպ, որը թույլ կտա մեզ բարձրաձայնելու, որ Հայ Առաքելական Եկեղեցին որևէ պաշտամունքային կառույց օտարելու կամ սեփականության ձևը փոխելու մտադրություն երբևէ ունեցել է, ընդհակառակը, Հայ Եկեղեցին միշտ հանդես է եկել իր տիրույթը լայնացնելու և ավելի հոգատար ու պատշաճ վերաբերմունք դրսևորելու համար»,- հավելել է Գալստյանը:

«Գոյ» թատրոնը վերադառնում է
53Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
26807.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
31406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
32606.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
31506.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
27506.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
64102.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
250801.09.2026, 00:24