«Գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչու խոսել անվտանգությունից.
Երկրի, պետության, ժողովրդի համար ամենակարևորը ի՞նչն է՝ հացն ու սո՞խը, խառը կա՞նաչին ու էժան ձե՞թը։ Ոմանց համար, կարծես՝ այո, հենց էդ կարգի բաները։ Իսկ իրականում ի՞նչն է կարևորը, հատկապես մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար։ Իհարկե՝ անվտանգությունը։ Իսկ ի՞նչ են անում սրանք, ի՞նչ է անում էսօրվա վայ-իշխանությունը։ Փնթի տգետի պես կամ մտածված և թշնամու հրահանգով մարդկանց գլուխներում նկարում են մի դաստա խառը կանաչի, էժան բենզին, էժան ձեթ ու տռուսիկ և ասում՝ ապաշրջափակումը կվերանա ու լավ կապրեք։
Մեծամասնությունը սրանց այլևս չի հավատում, որովհետև անցած ութ տարիներին սրանք իրենց բոլոր խոստացածների հակառակն են արել՝ Արցախի մասին խոսեցին՝ հանձնեցին, խաղաղությունից խոսեցին՝ պատերազմը բերեցին, աշխատատեղերից խոսեցին՝ զրո աշխատատեղ բացեցին, կրթությունից խոսեցին, արագաչափերից խոսեցին՝ տասնապատկեցին, կրթական համակարգը քանդեցին։ Այսօր արդեն տեղեկությունները հաստատվում են առ այն, որ ԿԳՍՄ-ն պատրաստվում է հանրապետության գործող 229 դպրոց փակել։ Երբ էս մասին խոսում են մարդիկ, սրանք անմիջապես ասում են՝ չկա այդպիսի բան։ Բայց կա փաստը և դպրոցները փակվելու են, անգամ այն դպրոցները, որ ունեն հարյուրից ավելի աշակերտ։ Դե, բնական է, որ պետական բյուջեով այդ դպրոցներին հատկացված գումարները մնալու են և մտնելու են ո՞ւր՝ գուշակեք առաջին փորձից։ Այո, դրանք կդառնան պարգևավճար իրենց «լավ» աշխատանքի համար։ Վերջերս մի տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ դպորցներից մեկի պատմության ուսուցչուհին հուզված և ջղային ասում էր․ «Չեմ հանելու փառքի պատը, տղերքի նկարները, նրանք 44 օրյայի հերոսներ են և աշակերտները պետք է ճանաչեն մեր ժողովրիդի հերոսներին»։ Կարո՞ղ եմ մտածել, որ շատ դպրոցներ նաև էս պատճառով են փակվելու։ Դե, իսկ գլխավոր նպատակը՝ կրթական համակարգը մինչև վերջ ոչնչացնելն է, «ասֆալտապատելը»։
Իսկ դուք ցուցակագրվենք։ Անվտանգությունից մի խոսեք»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72704.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76003.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97830.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111926.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122324.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131123.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141620.10.2026, 22:48