«Եթե ձեզ հարց են տալիս, բարի եղեք պատասխանեք»․ բանավեճ՝ լրագրողի և Ռուբեն Ռուբինյանի միջև
![]() 148 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 14:36 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցի ժամանակ «ԱրմատՄեդիա»-ի լրագրողը դիտարկում արեց․ «Սահմանադրության համաձայն իշխանությունն իրավունքի չունի միջամտել եկեղեցու գործերին»։ «Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում։ Ի դեպ՝ դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ «ԱրմատՄեդիա»-ն ո՞ւմ է պատկանում, ո՞վ է ֆինանսավորում»,- հետաքրքրվեց Ռուբինյանը՝ կիսատ թողնելով իր պատասխանը։ «Ես ուզում եմ իմանալ՝ ում հետ եմ խոսում։ Օրինակ գիտենք, որ «TV5»-ն ուղղակիորեն կապի մեջ է Քոչարյանի հետ, նորմալ է դա, և երբ որ «TV5»-ն ինձ հարց է տալիս՝ ես գիտեմ, որ այդ հարցն ինձ այդ թվում տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես ուզում եմ իմանալ, երբ որ «ԱրմատՄեդիա»-ն է հարցը տալիս, ո՞վ է ինձ հարց տալիս՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Սերժ Սարգսյանի փեսա՞ն, թե՞ ռուսատանցի օլիգարխի թիմն է տալիս։ Դուք չգիտե՞ք՝ ում համար եք աշխատում, կարողա չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը»,- շարունակեց ԱԺ փոխնախագահը։ «Ի՞նչ է նշանակում՝ ում է պատկանում, դա ի՞նչ կապ ունի հարցի հետ։ Ես աշխատում եմ լրագրող և հիմա հարց եմ տալիս։ Եթե ձեզ հարց են տալիս, բարի եղեք պատասխանեք»,- հակադարձեց լրագրողը։ |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
21802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14100:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
273Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
191Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
151Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
186Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
244Երեկ, 21:21
