«Պատմական հարցը, որ լուծվեց». Նիկոլ Փաշինյան
![]() 86 Այսօր, 17:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է «կենսական և պատմական նշանակության» խնդիրներին՝ տեսանյութը վերնագրելով «Պատմական հարցը, որ լուծվեց»: Նա նշել է. «Երբ մի պրոբլեմը լուծում ես, դրանով պրոբլեմների թիվը չի նվազում, այլ ավելանում է: Մենք ունենք կենսական և պատմական նշանակության խնդիրներ: Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք մի պատմական խնդիր, որի մասին խոսել եմ դեռևս 2018-ին: Այդ խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ ծանոթ ցիկլը, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով, ստանում է անկախություն, հայ ժողովուրդը՝ պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, պետականությունը և անկախությունը կորցնում է: 2018 թվականին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել և դուրս գալ այդ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումից: 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական այդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական փուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից: Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերմանը»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Միլիոնների արտոնություններ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի բիզնեսին»․ Լիա Սարգսյան
6118:18
«Պատմական հարցը, որ լուծվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7817:30
«Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին»․ #Reuters
11517:01
«Իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող զավթողական ծրագրերին»․ Տաթևիկ Հայրապետյան
10016:48
«Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջազգային իրավունքի խախտում է». Պեսկով
15315:57
«Հայ-իրանական զորավարժություններ հնարավոր է ապագայում ևս տեղի ունենան»․ Շիրղոլամի (տեսանյութ)
9815:00
«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան (տեսանյութ)
12014:24
«ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 4-ը»․ #Bloomberg
24214:19
