Դատախազը դատարան է հանձնել Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
![]() 172 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 18:00 ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքեր էին դիտվել նաև նրա կնոջ՝ Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի անվամբ գրանցված՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով, վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էին կիրառվել՝ արգելելով Ա.Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված: Դատարանի որոշումների հիման վրա՝ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին օտարման սահմանափակումներ, որի վերաբերյալ որոշումը հանձնվել էր Ա.Բ.-ին: Վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա՝ 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա.Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը: Ռ.Խ.-ն Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված՝ Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով՝ որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ.Մ.-ին: Ռ.Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն, քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ, կեղծել են ապացույց: Մասնավորապես՝ հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը՝ համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ.Մ.-ին: 2022 թվականի հունիսի 23-ին, Կ.Մ.-ն հայցադիմումի հիմքում դնելով նշված կեղծ ապացույցը՝ իր և Ա.Բ.-ի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանք ներկայացրել է քաղաքացիական դատարան: Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով՝ Կ.Մ.-ի հայցադիմումը բավարարվել է, այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ռ.Խ.-ն 2022-2024 թվականներին, լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: 2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը կազմակերպելը), գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը), գործող Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելը): Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
21802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14100:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
273Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
191Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
151Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
186Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
244Երեկ, 21:21
