Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը
166 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 18:30 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի Պետության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Իսա Կասիսիենին: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Դուք առաջին դեսպանն եք, և սա ևս մեկ պատմական իրողություն է։ Վստահ եմ, որ այս կարգավիճակում մեր հարաբերությունները կունենան զարգացման նոր միտումներ, և մենք միասին կփնտրենք այն ուղիներն ու հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն։ Խոսքը վերաբերում է ինչպես Պաղեստինում խաղաղության հաստատմանը, այնպես էլ, իհարկե, Հայաստանում և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և մաղթանքների համար: «Ես առավելագույն ջանք կներդնեմ՝ ամրապնդելու Հայաստանի և Պաղեստինի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես՝ մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի Հայաստանի և Պաղեստինի համար»,- նշել է նա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խթանման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել մասնավորապես մարդասիրական ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ հաշվի առնելով հումանիտար հարցերում Հայաստանի կողմից կուտակված փորձն ու ձևավորված կարողությունները։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրողություններին՝ ընդգծելով խաղաղության, կայունության և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդվելու կարևորությունը։ |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
21802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14100:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
273Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
191Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
151Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
186Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
244Երեկ, 21:21
