«Որպես կին՝ ցավ զգացի»․ Շպռոտ

Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աննայի վիդեոն լսեցի։ Չգիտեմ, ցավ տեսա ձայնի մեջ։ Գիտեմ, շատերդ չեք հավատում, բայց որպես կին ցավ զգացի։ Տղամարդը շատ անգամ գնում ա իր ամբիցիաների հետևից, իսկ կինը կամ պիտի խոնարհվի և լինի ընկեր իր ամուսնուն, կամ ընտրի անկախությունը, որը լավ տեղ չի տանում։ Սկզբում ազատ կշնչի անկախ կինը, շատ թեթև կզգա։ Հետո կսկսի աշխատել և ինքնուրույնանալ։ Հենց զգաց ինքնուրույն լինելու հաճույքը՝ էլ հետ չես բերի։ Կկոպտանա, բայց կլինի ինքնուրույն։ Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը։ Հիմա նա կստեղծի միայն իր անձի համար։ Հիմա կենտրոնում Ես-ն է՝ իր անձը։ Կկարդա հոգեբանական գրքեր, թե ինչպես արթնացնես ներքին աղջկան, ֆեմինիստական լիքը դուխ տվող գրքեր։ Որոշ ժամանակ ազատությունը կվայելես։ Եթե փող էղավ՝ կճամփորդես մենակ։ Կփորձես նոր ապրումներ ու նորից կհավատաս Սիրուն։ Կսիրահարվես, բայց սիրտդ կկոտրեն։
Հետո, եթե բախտդ բերի, կոտրված սրտի ժամանակ նորից Աստվածաշունչ կկարդաս, բայց էս անգամ ուրիշ աչքերով։ Սա կլինի էն ժամանակ, երբ ազատ կնոջ կերպարը կհոգնեցնի։ Երբ բոլոր մեդիտացիայի ու յոգայի կուրսերից զզված՝ Քրիստոսին կդիմես։ Ու էս անգամ Սրտով կուզես Հնազանդ լինես Ամուսնուդ՝ ում գլուխը Քրիստոս է։ Եթե բախտդ բերեց, կսկսես կարդալ Հայ փիլիսոփաներից Տաթևացուն, կամ Կողբացուն։ Էս անգամ ուրիշ աչքերով, բայց մինչև Նրանց հասնելը՝ քեզ կգրավեն Դիպակ Չոպրան և Լուիզա Հեյը, Կարլոս Կաստանիեդան կամ Էկհարթ Թոլլեն, Օշոն կամ Կրիշնամուրտին…Կարևորը վերջում տուն գաս ու Ես-դ փնտրելու ժամանակ էգոիստ չդառնաս։ Հոգեբաններին շատ չվստահես և ծնողներիդ չմեղադրես։ Մենակությունը չդառնա կամֆորտ զոնա։
Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան»։

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանին (լուսանկար)
1600:36
Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել
138Երեկ, 21:25
«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
103Երեկ, 19:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
123Երեկ, 16:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
129Երեկ, 16:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
124Երեկ, 15:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
154Երեկ, 10:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
144Երեկ, 09:42