Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։
Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվել է որոշում ինձ ներգրավել 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործնեությունը։
Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։
Բանակում չծառայածները, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։
Ստացվում է՝ Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում են 25-օրյա վարժական հավաքների։
Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»։

«Ռոսատոմ»-ն սկսել է ռուս մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան
15302:16
Բարենցի ծովում 1942 թվականին խորտակված գերմանական նավ են հայտնաբերել (տեսանյութ)
29100:08
ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարը նշանակվել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
203Երեկ, 23:52
«Ինչպես են կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը». Ստեփան Դանիելյան
107Երեկ, 23:12
25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ 2025թ. հայտարարագիրը
117Երեկ, 22:42
«ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
95Երեկ, 22:06
Գերմանիայում երկարատև երաշտի պատճառով Էլբայի վրա երևացել են «սովի քարեր»-ը
312Երեկ, 21:59
Իսրայելական բանակը Լիբանանի հարավում կիրառել է հրկիզող զենքեր
184Երեկ, 21:18