«Հարց չի առաջանում, թե ինչու «Արցախբանկ»-ը չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին»․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես ասում է․ «Ձեզ մոտ հարց չի առաջանում, թե ինչու «Արցախբանկ»-ը չմիացավ արցախցիների բնակապահովման ծրագրին։ Միանշանակ «Արցախբանկ»-ը կարող էր միանալ, որոշակի արտոնություններ սահմանել մեր հայրենակիցների համար, բայց չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների մասին, մի մարդ, որ երբևիցե մեկ ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան, Բալայան Արտակը, օգտագործելով իր կապերը, իր հարազատներին այդ ուղղաթիռով տեղափոխել է Հայաստան, չէ որ նրանց փոխարեն կարող էին լինել վիրավոր անձինք, ովքեր տեղափոխվելով այստեղ, միգուցեև փրկվեին։ Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին։
Եթե լինի հանրային պահանջ, միասին կգնանք մեր հարցերի պատասխանները ստանալու Բալայան Արտակից»։

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00