«Իրանցիները փորձում են վերականգնել «սարսափի հավասարակշռություն»-ը». Վարդան Ոսկանյան
![]() 263 Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ., 00:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Արդեն երեք օր մեծ ինտենսիվությամբ ընթացող պատերազմում իրանական ռազմավարությունը հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ ամենամեծ և առաջատար տեխնոլոգիական հնարավորություններն ունեցող աշխարհի թիվ մեկ գերտերության բանակը զուտ մարտադաշտում կոնվենցիոնալ գործողություններով ջախջախելն անիրատեսական է դիտարկվում։ Ուստի Իրանը գործում է մեկ տրամաբանությամբ՝ մարտական գործողությունները կազմակերպել այնպես, որպեսզի նախ՝ ստեղծվեն աշխարհաքաղաքական և տնտեսական անկառավարելի ռիսկեր առնվազն տարածաշրջանային մակարդակում և երկրորդը՝ ԱՄՆ-ի ներսում խթանվեն հակապատերազմական հանրային տրամադրությունները։ Միմյանց հետ բազմաթիվ բաղադրիչներով կապված հենց այս իրանական նպատակներն ի նկատի ունենալով, պետք է փորձել հասկանալ Թեհրանի պատերազմական ռազմավարությունը։ Սառը պատերազմի ժամանակ քաղաքագիտության մեջ ի հայտ եկած և լայնորեն կիրառված «սարսափի հավասարակշռություն» ("balance of horror") եզրույթը՝ բնականաբար, այս պարագայում առանց միջուկային բաղադրիչի, թերևս, վերաբերելի է նաև ներկա իրավիճակին, և իրանցիները ձգտում են վերականգնել հենց այդ հավասարակշռությունը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև չարը մարմնավորող այս իշխանությունը չհեռացվի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9821:24
ԵՄ ԱԳ նախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
12521:16
«Ես կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8321:00
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է (տեսանյութ)
11520:36
«Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ն որոշել են շարունակել համագործակցությունը». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
12920:06
«Եթե ընդդիմադիր ուժերը չսթափվեն, ավտոբուսի «պասաժիրը» ժողովրդի ճակատագիրը կդարձնի քարկտիկի քար»․ Մարգարիտ Եսայան
18917:36
«Ալիևի հարցազրույցը լսած ցանկացած բանական մարդ հասկանում է, որ խաղաղություն չի լինելու»․ Մարինե Ֆարմանյան (տեսանյութ)
19316:48
«Իրանի «հաղթանակները» արհեստական բանականության միջոցով ստեղծված հաղթանակներն են»․ Թրամփ
36116:43
