Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան

«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան
117
Այսօր, 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող ուժի օդիոզ դեմքերը չեն հանդուրժում այլակարծությունը և վիրավորանքներ են հասցնում մեր հասարակությանը, որովհետև իրենց խնդիրը ոչ թե պետական կամ հանրային շահն է, այլ՝ ՀՀ-ում իշխանությունը օկուպացնելու միջոցով երրորդ երկրներին ծառայություններ մատուցելը։
Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, ովքեր գիտեն պաշտպանել սեփական իրավունքներն ու պաշտպանել մեր հասարակությունը՝ օտարածին արկածախնդիրներից։
Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը»։