Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
![]() 92 Այսօր, 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։ Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն։ Այս որոշումը հարցեր է առաջացնում քաղաքական դաշտում հաշվետվողականության և պատասխանատվության կիրառման համաչափության վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը քաղաքական ուժերի գործունեության թափանցիկության հիմնական գործիքներից է, և դրա չկատարումը, նույնիսկ եթե գնահատվում է որպես «նվազ նշանակության», կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրների ուսումնասիրությունը լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում կուսակցության գործունեության ակտիվության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում պահպանված տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը դեռևս 2019 թվականին հայտարարել էր համաժողովի կազմակերպման մասին Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում։ Հրապարակված նյութերում առկա են նաև լուսանկարներ, որոնք վերագրվում են Վահան Բադասյանին։ Մամուլում 2021-ին հայտնված տեղեկությունների համաձայն, փետրվարի 13-ին է հիմնադրվել «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։ |

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:06
«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան
8509:48
Եվրոմիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»
12009:12
Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
8709:00
Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
12808:48
«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան
16308:42
«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան
21701:06
«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան
20900:54
