«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան
![]() 161 Այսօր, 08:42 ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․ «Հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից: Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի: Աղբյուրը` Արուսյակ Ջուլհակյան |

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1110:06
«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան
5809:48
Եվրոմիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»
10109:12
Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
7709:00
Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
11108:48
«Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ»․ Արուսյակ Ջուլհակյան
14008:42
«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան
21701:06
«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան
20900:54
