«Հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի պատերազմի օրերին շատ բազմոցային «զորավարներ» իրենց փափուկները չկտրեցին բարձերից՝ «փրկելու» մեր հայրենիքը»։ Եվ գաղտնիք չէ, որ բոլորովին վերջերս մենք բացառապես Իրանի կոշտ դիրքորոշման արդյունքում պահեցինք Սյունիքը։ Այլապես՝ ողբերգական հետևանքներ կունենար մեր անողնաշար պահվածքը։ Այսօր հանուն Հայաստանի մատ-մատի չտված «զորավարները» խրախճանքի մեջ են՝ Իրանին բաժին հասած դժբախտության համար և ոգևորված սպասում են ամերիկա-իսրայելական հաղթանակին։ Պատերազմը չարիք է։ Այսօր այդ չարիքը մեր հարևան և բարեկամ երկրում է։ Անկախ նրանից, թե ով կհաղթի՝ հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ։ Նախանձում եմ։ Եվ անկախ նրանից, թե ինչ ռեժիմ է կամ ինչ ռեժիմ կլինի ապագայում Իրանում՝ Իրանը չի դադարի իմ բարեկամը լինել։ Ես հարգում եմ Իրանի ժողովրդի ցանկացած ընտրություն և գտնում եմ, որ այդ ընտրությունը պետք է կատարի Իրանի՛ ժողովուրդը, ոչ թե այն պետք է պարտադրվի Վաշինգտոնի կամ Թել Ավիվի կողմից»:

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00