«Վահագն Խաչատուրյանն ընկճախտի մեջ է». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընկճախտի մեջ է։ Նրան չեն թողում ցավակցական հեռագրեր ուղարկել, մասնակցել տարածաշրջանային և միջազգային մասշտաբի սգո արարողությունների։ Նրա բոլոր նամակները որսում են, կապը արգելափակում են, անգամ գործուղումների բյուջեն են կտրել։ Հիմնավորել են, որ հազիվ թոշակ-մոշակի և գնաճի ինդեքսավորման հարցերը լուծեն։
Պապոյանը կանխագուշակել է, որ համաշխարհային պատերազմի ֆոնին նախագահի վարկանիշը կարող է կտրուկ աճել, իսկ ՄԱԿ-ի լուծարման դեպքում, Վահագն Գառնիկիչը կդառնա վերակազմակերպված Համաշխարհային թաղման բյուրոյի նախագահ, չ՞է որ նրա կենսագրականը պատ է ծակում։
Նախագահն անգամ փորձել է գիշերով գողանալ բորտ 1-ը և թռնել Թեհրան, բայց նրան բերման են ենթարկել Բաղրամյան 26։ 2-րդ անհաջող փորձը կատարել է Գյումրիի փոքր օդանավակայանից, այս անգամ ցանկացել է մեկնել Արաբական Միացյալ էմիրություններ, բայց կրկին անհաջող։ Վերջին անգամ նրան տեսել են դեպի Իրան ուղևորվող բեռնատար ֆուռի ղեկին։
Ակնհայտ է, որ Նիկոլը վախենում է անգամ իր ստվերից և Վահագն Խաչատուրյանին դիտարկում է որպես հավանական հակառակորդ։ Եվ եթե ԱՄՆ-ը նախագահը Իրանի առաջնորդի երեք թեկնածու ունի, ապա Հայաստանի մասով դա մեկն է, բայց հարց է, որ մեկը։
Հ.Գ. Ինչպես կասեր Համո Սահյանը. «Առնելիքս առա ու տալիքս տվեցի, ինձ բաց թողեք ես գնամ»»:

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00