«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պետք է փոխեն իրենց փիառը»․ Ոսկան Սարգսյան
![]() 249 Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ., 17:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկուսակցական այցերի անվան տակ անթաքույց նախընտրական քարոզչություն անող, ճանապարհին պերաշկի ու կուկռուզ ուտող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրով մսխում է պետական մեծ ռեսուրսներ։ 2 մեծ ավտոբուսների հետ ոստիկանության, պետական պահպանության, և այլ ծառայությունների ավտոմեքենաների շարասյուն է մարզից մարզ մեկնում։ Որևէ մարզ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, դեռ առավոտից ոստիկանության մեծ ուժեր են ոտքի հանում, ամեն խաչմերուկին պարեկային մեքենաներ են կանգնեցնում։ Իսկ համայնքներում Նիկոլ Փաշինյանը խաղում է ժողովրդից ծոցից ելած հասարակ, ցիլոյով տղայի դեր, բոլորին անխտիր ձեռքով բարևում է, նրանց վիճակից հարցնում, Դիլիջանում երեխաների հետ ձնագնդի է խաղում, Ալավերդիում փոքր աղջկա ջութակի նվագը լսում, Իջևանում նստում ծեր թոշակառուների կողքին, նրանց հալից հարցնում և այլն։ Քարոզչական այս հնարքները արդյունավետ են, եթե նորույթ են, բնակչության զգալի մասը արդեն հասկանում է, որ դրանք Աժ ընտրություններում իրենց քվեները ստանալու համար են, Նիկոլն իրենց դարդերով չի տառապում։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պետք է փոխեն իրենց փիառը, նոր բաներ մտածեն, նույն հնարքը բազում անգամ չես կարող ճիշտ օգտագործել, արդեն ծաղրանքի թեմա է դարձել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան
13114:18
«Նիկոլ Փաշինյանի եվրոպացի գործընկերները գիտե՞ն, որ ՀՀ-ն դառնում է մեկ մարդու գոյությունով պայմանավորված երկիր». Նարեկ Գալստյան
13313:54
«Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ». Գագիկ Համբարյան
25113:36
«Շիրակի մարզում ամեն մի տեղատարափ անձրև կամ գարնանային հալոցք վերածվում է իրական վտանգի». Մհեր Մելքոնյան
15313:24
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց
14613:12
Թրամփի ընդունելության ժամանակ կրակողը Քամալա Հարիսի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության երկրպագուն էր
16312:42
«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան
9712:30
«4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային». Հակոբ Կարապետյան
19512:12
