«Ի՞նչ քայլեր կիրականացվեն վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի մասով». Արթուր Խաչատրյան
![]() 285 Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ., 17:00 «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով և պատերազմական պայմաններում վառելիքաքսուկային նյութերի պահեստի պայթյունից կան զոհեր, որոնց մասունքները դեռ չեն հայտնաբերվել, և կան մարդիկ, որոնց մասունքները հայտնաբերվել, նույնականացվել են: Զոհերը փաստորեն պետության ուշադրությունից զերծ են մնացել»,- ԱԺ-ում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին հարցի քննարկման ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Պատգամավորն ասել է, որ մարդիկ ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ որոշակի կարգավիճակ ունեն, ո՛չ էլ որևէ արտոնությունից են օգտվում: «Կոնկրետ այդ կատեգորիայի վերաբերյալ կառավարությունը ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել»,- Գալյանին հարց է ուղղել Խաչատրյանը: Նախարարը պատասխանել է. «Մենք շատ երկար այս նախագիծը քննարկել ենք, այս հարցերը լավ կլիներ, որ բարձրաձայնեիք քննարկումների ժամանակ: «Անհայտ կորած անձ» հասկացությունն իր մեջ պարունակում է նաև խաղաղ պայմաններում զոհված անձանց ու անհետ կորածներին: Այսինքն՝ այն սուբյեկտները, որոնց մասին դուք խոսում եք, այսօր ներկայացված են որպես անհայտ կորած անձինք՝ օրենքի նախագծի տրամաբանությամբ»: |

«Հիմա ո՞վ ա հիշում, թե Բագրատաշեն-Երևան, Երևան-Գորիս, Երևան-Գյումրի ճանապարհների վիճակն ի՞նչ ա եղել»․ Նիկոլ Փաշինյան
1615:48
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 120 հազար ԱԹՍ կմատակարարի
7115:42
Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8615:00
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
10314:54
«Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արեք»․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)
12314:42
«Երբ Նիկոլը չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան
14614:18
«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
13414:12
Դատարանի բակում՝ այս պահին (տեսանյութ)
14813:54
