«23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ»․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Իրանի շուրջ ներկայիս հակամարտությունը համեմատել է 2003 թվականի Իրաքյան պատերազմի հետ։
«Աշխարհը, Եվրոպան և Իսպանիան նախկինում էլ են անցել այս ամենի միջով։ 23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ: Պատերազմ, որը, տեսականորեն, պետք է մղվեր Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքը վերացնելու, ժողովրդավարություն հաստատելու և համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքում պատերազմը հանգեցրել է ահաբեկչության աճի, միգրացիոն ճգնաժամի և էներգակիրների գների աճի։ Սանչեսի խոսքով՝ ներկայիս սրացումն էլ արդեն իսկ լուրջ հետևանքներ ունի։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու» իր ցանկության մասին՝ Իսպանիայի կողմից ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող ավիաբազաներին հասանելիություն տալու մերժման ֆոնին։

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի կարող դառնալ դեկորատիվ մարմին»․ Դանիել Իոաննիսյան
519:30
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
1919:18
«Ուժեղ տղերքի առաջնորդը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքի համար և ընկերների առաջ»․Մանուել Մանուկյան
4219:00
Ալբերտա նահանգի բնակիչները դեմ են քվեարկել Կանադայից անջատմանը
11318:37
«Իշխանությունը թելադրում է, իսկ ընդդիմությունը դառնում է այդ թելադրանքի մասը». Աննա Հովհաննիսյան
7018:30
«Վերջին 8 տարում ոչ մի վերազգային կոորպորացիա մեր երկրում ներդրումներ չի անում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5118:06
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Արման Սարոյանի դեմ․ պահանջում է հերքում
6417:48
«Հետխորհրդային շատ հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, այսօր էլ կան քաղբանտարկյալներ»․ Վարդան Հարությունյան
6417:18