«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք․ սուր ցավեր ունի, քար ա դուրս գալիս։ Բայց շտապօգնություն չեն կանչում...
Ընդ որում, այսօր իր խափանման միջոցը պիտի փոխվեր տնային կալանքի, բայց իմ տեղեկություններով երբ փաստաբանը գնացել է դիմավորելու, տեղում ասել են, թե միայն կեսգիշերից հետո են թույլ տալու դուրս գալ։
Վահագնը չի թողնում, որ այս թեմայով աղմուկ բարձրացվի (Վրաստանում էլ է որպես քաղբանտարկյալ շատ ծանր պայմաններում եղել տարիներով, ամուր է, դիմացկուն է), բայց ես համարում եմ, որ չի կարելի լռել, երբ մարդուն բառացիորեն խոշտանգում են։
Այսինքն գիտեն, որ մե՛կ է, մի քանի ժամից գնալու է տուն, բայց այդ մի քանի ժամն էլ են ուզում ավել տանջել։ Կամ ջահանդամ թե տուն չեն տեղափոխում, շտապ օգնություն կանչելն ի՞նչ է, որ չեն անում։
Ի դեպ, այսքան օր է՝ խնդիրը կա, բայց ՄԻՊ-ի աշխատակազմից Վահագնին ոչ ոք չի այցելել»։

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00