«Գնացե՛ք ձեր կուսակցության դարդը լացեք, որ զենքի վրա երդում եք տալիս, դպրոցների դարդն եք լացո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լիլիթ Գալստյանին
![]() 197 Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ., 20:48 «Գրեթե օր չկա, որ համացանցում չբախվենք կենցաղային բնույթի հանցագործությունների, սպանությունների կամ ինքնասպանությունների մասին լուրերին և դինամիկան բոլորովին լավը չէ»,- այս մասին, այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հավելելով նաև, որ վերջին չորս ամսում անչափահասների կողմից իրենց հասակակիցներին դաժան ծեծի չորս դեպք է արձանագրվել: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պրոբլեմը կա, մենք այդ թեմայով կառավարությունում քննարկումներ ենք ունենում․․․ Մենք անընդհատ բռնության մշակույթով լցնում ենք երեխային, հենց լեզուն բացվում է․․․ Քանի դեռ Հայաստանում քրեական ենթամշակույթը դուրս չի եկել մեր միջից, ինձնից սկսած, մենք անընդհատ այդ պրոբլեմներն ունենալու ենք․․․»։ Լիլիթ Գալստյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ վարչապետն իրեն տվեց բեսետկայի զրույցի՝ կենցաղային մակարդակի պատասխան։ «Այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն (ՀՅԴ-ն–խմբ․), և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։ Քանի դեռ այդպիսի կուսակցություն կա Հայաստանում, այո, այդ պրոբլեմը լինելու է, և մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն, որպես հանցավորության դեմ պայքարի, ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս»: |

«Շիրակի մարզում ամեն մի տեղատարափ անձրև կամ գարնանային հալոցք վերածվում է իրական վտանգի». Մհեր Մելքոնյան
2113:24
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց
3113:12
Թրամփի ընդունելության ժամանակ կրակողը Քամալա Հարիսի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության երկրպագուն էր
8512:42
«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան
6012:30
«4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային». Հակոբ Կարապետյան
12312:12
«Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները». Քրիստինե Վարդանյան
13412:00
«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան
10011:36
«Թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են ՀՀ-ում». Վահե Սարգսյան
17011:24
