Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է․ չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու»․ Նիկոլ Փաշինյան

«Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է․ չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու»․ Նիկոլ Փաշինյան
108
Այսօր, 13:36

««Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է ինձ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դեռևս չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու, և չի բացառվում, որ նախկինում իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»,- հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նա հայտարարել էր, որ մրցանակաբաշխությամբ նախատեսված գումարը կիսել են Ադրբեջանի նախագահի հետ, սակայն դեռևս իրեն չի փոխանցվել ,և հավելել էր, որ այդ գումարը որևէ «հանրային կարիքի կուղղի»։

«Զայեդ» մրցանակաբաշխության գումարը փոխանցվել է․ չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու»․Նիկոլ Փաշինյան