Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Վազգեն Սարգսյանի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր»․ Արամ Սարգսյան

«Վազգեն Սարգսյանի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր»․ Արամ Սարգսյան
72
Այսօր, 14:36

«Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան միասնությունն այն միասնությունն էր, որ հանրային ընկալման մեջ արդարություն, արժանապատվություն, պետականություն հուշող ու դրանց ապագան ոգեշնչող իմաստ էր ձեռք բերել, ինչը թե հարևան երկրներին, միգուցե նաև՝ բարեկամ երկրներին դուր չեկավ և դրա հետևանքն էր նաև հոկտեմբերի 27-ը»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե Արցախն ինչպիսի՞ արժեք էր Վազգեն Սարգսյանի համար, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Վազգեն Սարգսյանի, յուրաքանչյուրիս համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Հայաստանի անբաժանելի մաս էր և արցախահայության իրավունքներն ու շահերը պաշտպանել էր պետք։ Չկարողացանք պաշտպանել, որովհետև մեր տնտեսությամբ, կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետև մեր հույսը դրեցինք մեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանք ամեն գնով Արցախը կպահեն, ոչինչ՝ միքիչ վատ ապրենք, ոչինչ՝ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինիչ՝ մի քիչ կոռումպացված լինենք, նրանց էլ մաղարիչներ անենք, բայց Արցախը պահենք․ բայց այդ տարբերակը չաշխատեց»։

«Վազգեն Սարգսյանի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր»․ Արամ Սարգսյան