«Գործ ունենք քրդական գործոնը Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ»․ Վարդան Ոսկանյան
![]() 171 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 12:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր իրանական և քրդական աղբյուրները հերքեցին երեկ երեկոյան ամերիկյան «Fox News»-ի տարածած այն տեղեկությունը, թե իրանական քրդերի զինյալներն Իրաքի տարածքից ցամաքային գործողություն են սկսել Իրանի դեմ։ Մինչ այդ էլ Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության «Rudaw» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խոսել է «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Հիջրիի հետ։ Բրիտանական «BBC»-ի պարսկերենով ծառայության եթերում լրագրողի երկու անգամ հնչեցրած հարցին ի պատասխան, այդ կուսակցության խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նշված լուրը։ Իրանի վրա հարձակումից օրեր առաջ այս երկրի տարածքից սերող հինգ քրդական վտսրսնդի կուսակցություներ, որոնցից առնվազն երկուսը զինված ջոկատներ և ճամբարներ ունեն Իրաքյան Քրդստանի տարածքում, ստեղծել էին դաշինք, որին օրերս միացավ նման վեցերորդ քրդական կուսակցությունը։ Ոչ մի կասկած չկա, որ գործ ունենք քրդական գործոնը պատերազմի ժամանակ Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ, հարց է սակայն, թե որքանո՞վ այն կաշխատի»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան
15801:06
«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան
13000:54
«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե
18900:47
«Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ-ից»․ Արտակ Զաքարյան
13200:30
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն (տեսանյութ)
20200:24
«Կերակրող մոր մարմինն այս համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
15000:06
«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց
225Երեկ, 23:56
«Ընդդիմադիր ուժերը ցույց կտան, որ տեր են կանգնում իրենց ընտրողների արժանապատվությանը»․ Արթուր Սուքոյան
162Երեկ, 23:30
