«Երկու տարուց ավելի է չեմ հասկանում՝ ինչո՞ւ հարմար չէ թոշակները ստանալ անկանխիկ եղանակով»․ Նիկոլ Փաշինյան
![]() 209 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 11:36 «Առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը ՀՀ-ում․․․ Արդեն երկու տարուց ավելի է, ես այդպես էլ չեմ հասկանում այդ խոսույթը, որ տարիքով կամ սահմանափակումներ ունեցող մարդկանց հարմար չէ թոշակները ստանալ անկանխիկ եղանակով»,- այս մասին այսօր Կառավարության նիստում կենսաթոշակների բարձրացման մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ 9 200 հոգի դեռևս քարտային եղանակով չի ստանում կենսաթոշակները։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև նախ այդ գումարն անվտանգ է, և այդ գումարի ցանկացած շարժ հետագծելի է՝ ինչ եղավ։ Երկրորդը՝ սահմանափակում ունեցող մարդը այս պարագայում առավել ևս ոչ մի լրացուցիչ գործողություն անելու կարիք չունի, իր սեղանին կամ դրամապանակի մեջ քարտը դրված է, և թոշակը գալիս է։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ քարտը տալիս է, որ իր համար առևտուր անեն, դա էլ է հետագծելի՝ ինչ ձեռք բերվեց, ինչ գնով․․․ Երկու տարի է մտածում եմ՝ լավ, ի՞նչը չեմ հասկանում այս իրավիճակում, որ անընդհատ հետաձգվում է այս համակարգի ներդրումը․ լավ է ուշ, քան երբեք։ Եթե հանկարծ իրոք պրոբլեմ կլինի, մենք կգնանք այդ պրոբլեմի հետևից, կլուծենք, պետք լինի կչեղաչկենք մեր որոշումը, ներողություն էլ կխնդրենք, բայց ես չեմ կարողանում պատկերացնել այդպիսի իրավիճակ»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։ |

«Միայն Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր ապահովել ազգի միասնականությունը»․ Րաֆֆի Ասլանյան
16601:06
«Լեգիտիմության անկման գիտակցումն իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի». Արա Պողոսյան
14200:54
«Հարավային Կովկասի նշանակությունը մեծանում է»․ Կոբախիձե
20100:47
«Այդ «խաղաղասիրությամբ» ինչո՞ւ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ-ից»․ Արտակ Զաքարյան
14000:30
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն (տեսանյութ)
21100:24
«Կերակրող մոր մարմինն այս համատեքստում հիշատակելը վկայում է բարոյական և ինտելեկտուալ սնանկության մասին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
15300:06
«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց
235Երեկ, 23:56
«Ընդդիմադիր ուժերը ցույց կտան, որ տեր են կանգնում իրենց ընտրողների արժանապատվությանը»․ Արթուր Սուքոյան
165Երեկ, 23:30
