Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ֆիզուլիի և Զանգելանի օդանավակայանները կառուցվել են հենց Իրանին հարվածելու նպատակով»․ Գագիկ Համբարյան

«Ֆիզուլիի և Զանգելանի օդանավակայանները կառուցվել են հենց Իրանին հարվածելու նպատակով»․ Գագիկ Համբարյան
129
Այսօր, 17:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ իրանական աղբյուրների՝ Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ֊ներով հարվածը պատասխանն է երեկ այդ նույն օդանավակայանից օգտված իսրայելական ինքնաթիռների և «Հերմես» ԱԹՍ-ների կողմից Թավրիզն ու Արդեբիլը ռմբակոծելու համար, որի հետևանքով եղել են զոհեր...
Փաստորեն, արդեն հաստատվում են այն կասկածները, որ Ադրբեջանի տարածքը շատ վաղուց հակաիրանական ուժերն օգտագործում են որպես պլացդարմ...
Համոզված եմ՝ Ֆիզուլիի և Զանգելանի օդանավակայանները կառուցվել են հենց Իրանին հարվածելու նպատակով...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան