Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Երբ կտեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ կտեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք»․ Նիկոլ Փաշինյան
116
Այսօր, 15:12

«Հայաստանը ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, և ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին։

«Մենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք: Առիթներ ունեցել եմ ասելու՝ մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք և միշտ կունենանք՝ առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց վարչապետը։

«Երբ որ կտեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք»․ Նիկոլ Փաշինյան