Հարուստ տարաբնակները շտապ վերադառնում են Դուբայ

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով ԱՄԷ-ի սահմաններից դուրս մնացած տարաբնակները շտապում են վերադառնալ Դուբայ՝ պահպանելու համար իրենց հարկային կարգավիճակը, հաղորդում է The Financial Times-ը։
EnterJet մասնավոր ինքնաթիռների շուկայի հիմնադիր Չարլզ Ռոբինսոնը հաստատել է, որ իր ընկերությունը բազմաթիվ հարցումներ է ստացել ԱՄԷ շտապ վերադառնալ ցանկացող մարդկանցից։ Withers իրավաբանական ընկերության Մերձավոր Արևելքի բաժնի համանախագահ Հաննա Վալուն բացատրել է, որ ԱՄԷ-ից դուրս երկարատև մնալը վտանգում է բնակության կարգավիճակը և կարող է նաև հարկային պարտավորություններ առաջացնել այլ իրավասություններում։ Մասնագետները նշում են, որ չնայած ԱՄԷ-ում անձնական եկամտահարկ չկա, երկրի հարկային համակարգը կձևավորվի 2023 թվականին։ Օտարերկրացիների համար փաստաթղթեր ստանալու կանոնների համաձայն՝ հարկային ռեզիդենտ է համարվում այն անձը, ով 12 ամսվա ընթացքում երկրում անցկացրել է 183 կամ ավելի օր։ Եթե մարդն ԱՄԷ-ում ունի մշտական բնակություն, աշխատանք կամ բիզնես, ապա այդ ժամանակահատվածը 90 օր է։
Դժվարություններ կարող են առաջանալ այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ ԱՄԷ-ն ունի կրկնակի հարկման հին համաձայնագրեր։ Օրինակ՝ Լեհաստանի և ԱՄԷ-ի միջև 1993 թվականի պայմանագիրը միայն ԱՄԷ քաղաքացիներին է ճանաչում՝ որպես ԱՄԷ բնակիչներ, ստեղծելով «հարկային վակուում», որի պատճառով անձը չի համարվում որևէ երկրի բնակիչ։

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
1718:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
5618:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7117:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
8516:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9515:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10314:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
10213:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
28710:06