Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հրդեհ՝ Խոր Վիրապի մոտակայքում․ եղեգների դաշտ է այրվում

Հրդեհ՝ Խոր Վիրապի մոտակայքում․ եղեգների դաշտ է այրվում
247
Երեկ, 19:12

Համացանցում կադրեր են տարածվում, որոնցում օգտատերերը պնդում են, որ հրդեհ է Խոր Վիրապի մոտակայքում։

ՆԳՆ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախնական տեղեկություններով Խոր Վիրապի մոտակայքում վառվում է եղեգների դաշտ, կրակը վերահսկելի է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։