«Հայկական արբանյակի տիեզերք արձակելն ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն»»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշում ե՞ք, որ այս կառավարությունը հայկական արբանյակի թեման դարձրել էին դրոշակ, ու ով չէր ալարում ինքնահաստատվում էր այդ թեմայով:
Մի քանի տարի առաջ մեծ շուքով հայտարարեցին առաջին հայկական արբանյակի՝ ArmSat-1 գործարկման մասին։
Որպես հիշեցում, նշեմ, որ Արբանյակը տիեզերք արձակվեց SpaceX ընկերության հրթիռով, իսկ ծրագրի իրականացումը կապվում է Geocosmos ընկերության հետ։
Իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով դարձել, էին տիեզերաբան, արբանյակագետ ու նշվում էր, որ այն կիրառվելու է սահմանների վերահսկողութան, գյուղատնտեսության զարգացման, քարտեզագրության, արտակարգ իրավիճակների կառավարման համար:
Իսկ հետաքրքական է՝ ո՞վ է վճարել դրա համար, դե բնականաբար, պետական բյուջեն,
այսինքն՝ Հայաստանի հարկատու քաղաքացիները, որոնք հերոսի կոչում ստացան:
Տարբեր տվյալներով ծրագիրը արժեցել է մոտ 7 միլիոն դոլար, բայց հետաքրքիր է ի՞նչ կոնկրետ արդյունք է տվել այդ արբանյակը Հայաստանի անվտանգությանը, ի՞նչ տնտեսական օգուտ է ստացել երկիրը, քանի՞ պետական ծրագիր է իրականում օգտագործում դրա տվյալները և ամենագլխավորը՝ ու՞ր է հանրային հաշվետվությունը այդ կապակցությամբ:
Արբանյակը նախատեսված է մոտ 4 տարվա աշխատանքի համար։ Այսինքն՝ ժամանակն արդեն անցնում է, բայց հասարակությունը իրենց լեզվով ասած՝ ժողովուրդը չգիտի, թե ինչ է իրականում արվում այդ համակարգով։ Եթե նախագիծը ֆինանսավորվել է հարկատուների գումարով, ապա նույն հարկատուները լիարժեք իրավունք ունեն իմանալու, թե պետական այս ծրագիրը ի՞նչ օգուտ է տվել Հայաստանին ու «ՀՀ հպարտ քաղաքացուն»»։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30