«Երբ հայերը կռվում էին սուղ պայմաններում, բազմաթիվ հնարքներ են կիրառել»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում մի լուսանկար է պտտվում։ Սա Իրանում են արել, օդանավակայանի տարածքում սև ներկով ստեղծել են ինքնթիռի ուրվանկար և հակառակորդը խոցել է թիրախը։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հայերը կռվում էին սուղ պայմաններում, բազմաթիվ նման հնարքներ են արել։ Որոնց մասին առասպելներ էին պտտվում։ Օրինակ՝ էշի վրա հայելիներ կապելը և ադրբեջանական ռացիաներին ապատեղեկատվություն փոխանցելը, թե հայերը հատուկ լազերային զենք են կիրառել կամ մի քանի ռազմական բեռնատարով գիշերով տպավորություն են ստեղծել թշնամու մոտ, թե հսկայական ռազմական տեխնիկա է մոտենում (մեքենաները, լույսերը վառած, բարձրացել են բլուրով, հետո աննկատ իջել և կրկնել են պտույտը մի քանի տասնյակ անգամ)։ Իսկ իմ ծառայության տեղը պատմում էին, որ զինվորները՝ ֆիդայիները, նույն Արցախյան պատերազմի ժամանակ թեյնիկով մարտական հենակետ են գիշերով գրավել՝ այն, որպես ռումբ, ձեռքներին փաթեթավորելով և տեղում հակառակորդին զինաթափելով։
2016-ի ապրիլյան քառօրյային և 2020 թվականին 44-օրյայի ժամանակ էլ մենք բազում հերոսական դրվագներ ենք ունեցել, որովհետև հայի անհատական հերոսական կամքը կոտրելն անհնարին է, բայց մեր խնդիրը հավաքական միասնության մեջ է։ Չէ, այս անգամ մեկ ծաղկով գարուն չի գալու»։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30