«Տեսավ՝ իր վարկանիշը գլորվում է ցած, որոշեց կենսաթոշակները բարձրացնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Կենսաթոշակները բարձրացնելու հակառակ կողմը․
Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կենսաթոշակները 10 հազար 400 դրամով բարձրացնելու կարիք չկա, եթե բարձրացնեն, կենսաթոշակառուները ինչի՞ վրա են ծախսելու այդ գումարը։ Հետո տեսավ, որ իր վարկանիշը գլորվում է ցած, որոշեց կենսաթոշակները բարձրացնել։ Շատ կենսաթոշակառուներ կարծում են, թե իրենց կենսաթոշակներն ապրիլի 1-ից ավելանալու են 10 հազար դրամով, մինչդեռ միայն նվազագույն կենսաթոշակները՝ 36 հազար դրամներն են ավելանալու այդ չափով, մնացածները՝ ավելի քիչ չափով։ Այնպես է ստացվելու, որ աշխատանքային ստաժ չունեցող, 36 հազար դրամ թոշակ ստացողը թոշակի ավելացումից հետո ստանալու է 46 հազար դրամ, իսկ աշխատանքային բավական ստաժ ունեցող 40 հազար դրամ թոշակ ստացողի թոշակն ավելանալու է, ասենք՝ 6 հազար դրամով։ Արդյունքում՝ աշխատանքային ստաժ ունեցող և չունեցող թոշակառուները կարող են ստանալ նույնչափ՝ 46 հազար դրամ թոշակ։ Այն ժամանակ տարիների աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուն կդժգոհի, ասելով՝ այդքան տարի իզո՞ւր եմ աշխատել, որ աշխատանքային ստաժ չունեցողի չափ եմ թոշակ ստանում։ Այդպես խառնակ է լինում, երբ ընտրություններից 3 ամիս առաջ կենսաթոշակառուների քվեները ստանալու համար հապճեպ որոշում են հումորի կամ խաբելու օրվանից՝ ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակները»։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30