«Անիմաստ թեմաներով քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել Ադրբեջան-Իրան հնարավոր զարգացումների հետևանքները». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկող տեղեկատվությունը, Բաքվի և Թեհրանի միմյանց ուղղված բացասական ոճով հռետորաբանությունը հիմք են տվել վերլուծական հետազոտական կենտրոններում կանխատեսել Ադրբեջանի ներգրավումը Իրանի դեմ պատերազմում: Եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ դա տեղի ունենա, հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ: Միջին տարբերակը քիչ հավանական է: Ծայրահեղ լավի դեպքում, եթե Իրանը պարտվի, որպես փոխհատուցում Ադրբեջանը կարող է միացնել Իրանի կազմում գտնվող սահմանակից երկու նահանգները՝ Որոնք նույնպես կրում են Ադրբեջան անվանումը և թյուրքախոս են: Ծայրահեղ վատի դեպքում հակաիրանական կոալիցիային չի հաջողվում հասնել անվերապահ կապիտուլյացիայի, իսլամական վարչակարգը և երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է: Այս դեպքում արդեն օրակարգի հարց է դառնում Բաքվում կառավարող վարչակարգի հեռացման և երկրի էներգառեսուրսների և էներգետիկ կապուղիների պատկանելիության ու վերահսկողության խնդիրը: Բացառված չեն տարածքային փոփոխություններ: Երևանում ծիծաղելի թեմաներով անիմաստ քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել այս հնարավոր զարգացումների հետևանքները»:

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30