Ռուսաստանը պատրաստակամ է քննարկելու «Թրամփի ուղուն» իր մասնակցությունը

Ռուսաստանը պատրաստ է քննարկելու իր մասնակցությունը «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) հայ-ամերիկյան նախագծին։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հետևում է նախաձեռնության զարգացմանը, որի գործնական մանրամասները «նոր են սկսում պարզ դառնալ»։
«Մենք պատրաստ ենք քննարկելու այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրով պահպանելու և զարգացնելու գործում»,- ասել է Կոպիրկինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առաջատար դիրք է գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման և երկրների միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման գործում։
Դեսպանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է լինի «փոխշահավետ և արդարացի» և հաշվի առնի տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների շահերը։

«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
2511:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
16710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
8607:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12704:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
152Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
147Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
140Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
215Երեկ, 22:49