«Թուրքիան կարող է զորք մտցնել Իրանի հյուսիս-արևմտյան քրդաբնակ շրջաններ». Տիգրան Դավուդյան
![]() 216 Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ., 01:06 Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքերը մինչ այժմ 9 անգամ պատերազմել են Իրանի դեմ։ Վերջինը տեղի է ունեցել 1918 թ. առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ թուրքական զորքը ներխուժեց Սալմաստ, Խոյ և Ուրմիա գավառներ, կատարեց տեղի բնակիչների՝ այս թվում նաև հայերի սպանդ։ Նախորդ պատերազմները տեղի են ունեցել 1514 թ. (Չալդրանի ճակատամարտ),1532֊1555 թ., 1578֊1590 թ., 1601֊1605 թ. (Շահ Աբբասի ժամանակ), 1723֊1727 թ., 1730֊1746 (Նադիր Շահի ժամանակ), 1775 թ. (Քյարիմ Խան Զանդի ժամանակ) և 1821֊1823 թ. (Ղաջարների ժամանակ)։ Արդեն մեկ շաբաթ է, որ Թուրքիայի ղեկավարները ակնարկելով Իրանի շուրջ ընթացող լարվածության և Իրանի քուրդերի ակտիվացման, հայտարարում են, որ իրենք պատրաստ են ամեն կերպով պաշտպանել իրենց իրավունքները։ Դատելով Սիրիա կատարած իրենց ներխուժման օրինակից, որ դարձյալ հիմնավորում են անվտանգային նկատառումներով, կարելի է ենթադրել, որ Իրանում անկայուն վիճակ տիրելու դեպքում, Թուրքիան կարող է զորք մտցնել Իրանի հյուսիս֊արևմտյան շրջանների քրդաբնակ շրջաններ։ Պետք է ի մտի ունենալ նաև Նախիջևանի ռմբահարման դեպքը։ Իրանում իսրայելա֊ամերիկյան տանդեմի հաղթանակի դեպքում, կավելանա Իսրայելի կշիռը, իսկ Թուրքիան մասամբ կկորցնի իր կարևորությունը»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
21100:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
16800:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
146Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
221Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
216Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
266Երեկ, 19:24
«Էմոցիոնալ ինտելեկտն ի՞նչ է, ես դեռ չգիտեմ դա ինչ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
187Երեկ, 19:12
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
209Երեկ, 18:36
