«Նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔաջՆազարի բախտը թաղեմ...
Նախկինում արված բոլոր սոցոլոգիական հետազոտությունները ի չիք դարձան։ ՄԱՍԿ-ն է մտնում խոշոր քաղաքականություն և մասնակցելու է համապետական ընտրություններին։
Ներքաղաքական- Ճիշտ է որոշ անհարթություններ կան, որովհետև կուսակցության՝ դեռ չգրանցված, երկու հիմնադիր հայրերից երկուսը որոշ տարակարծություններ ունեն, մեկը մեծարում է մի կուսակցության, մյուսը քննադատում, մեկը 70 տոկոս է կանխատեսում նույնի համար, մյուսը 30-35 %, բայց դրանք էական չեն, որովհետև Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի համատեղ քաղաքական հայտը արդեն միջազգային ցնցումների տեղիք է տվել։ Համաշխարհային ֆինանսական բորսաներն այս դուետի քիմիական ռեակցիայի արդյունքում կանխատեսում են նավթի, գազի, ոսկու գների ռեկորդային աճեր։
Տարածաշրջան- Եղբայրական Իրանի բանիմացների խորհուրդը նոր այաթոլլա ընտրելուց հետո, միաձայն որոշել է վերանվանել իր բալեստիկ և թևավոր հրթիռներն ի պատիվ նորածին քաղաքական զույգի, «Հովիկ Մահդի և Հակոբ Ասլանի» ( هوفيك مهدي @ هاكوب أصلاني), իսկ սովորական մարտագլխիկները փոխարինել միջուկայինով։ Այդ նպատակով Իրանցի ինժեներներն օգտագործել են Աղազարյանի գլխի մակետը, որպես փորձանմուշ։ Իդեպ, վերջինս հստակ ուղերձ հղեց ԱՄՆ-ին և բարբարոս Իսրայելին՝ ձեռքներդ հեռու հերոսական ժողովրդից։
Հ.Գ. Հրեական Կնեսետում և ԱՄՆ-ը սենատում գիտակցում են, որ Իլիոն Մասկը չի կատակում։ Իսկ ինձ անձնապես նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»։

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
6616:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
6715:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
9015:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
20114:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
11712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11912:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
24911:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10610:30